Գրիշա Մարտիրոսյանն ու Էլեն Եղիազարյանը մասնակցում են «Operalia-2025» համաշխարհային մրցույթին
27 Հուլիսի 2025, 15:37
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Operalia» համաշխարհային օպերային մրցույթը հրապարակել է ընթացիկ մրցաշրջանի մասնակիցների ցանկը: 16 երկրների 32 տաղանդավոր կատարողների թվում են Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ բարիտոն Գրիշա Մարտիրոսյանը և սոպրանո Էլեն Եղիազարյանը:
Այս տարի մրցույթն անցկացվելու է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հոկտեմբերի 20-26-ը և համախմբելու է աշխարհի լավագույն երիտասարդ վոկալիստներին:
Հիշեցնենք, որ հայ կատարողներն արդեն նկատելի հաջողությունների են հասել «Operalia»-ում. 2021 թվականին սոպրանո Մանե Գալոյանն էր միանգամից երեք մրցանակի է արժանացել և զբաղեցրել երկրորդ տեղը, 2022 թվականին հաղթել է Ջուլիանա Գրիգորյանը, իսկ 2023 թվականին Նավասարդ Հակոբյանը զբաղեցրել է երրորդ տեղը: