Արտո Բաղրամյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դարձել Եվրոպայի չեմպիոն

28 Հուլիսի 2025, 09:20

Սպորտ

Արտո Բաղրամյանը (46 կգ) եզրափակիչում պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին ու դարձել Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 48 կգ քաշային Դավիթ Դունիամալյանը դարձել են արծաթե մեդալակիր։

2-րդ մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի ևս 3 հայ մարզիկ։