Կարապետ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել պատանեկան ԵԱ-Մ17 ծանրամարտի առաջնությունում

30 Հուլիսի 2025, 20:05

Սպորտ

Հայ ծանրամարտիկ Կարապետ Կարապետյանը (79 կգ) փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում պատանեկան Եվրոպայի (Մ17) ծանրամարտի առաջնությունում, որն անցկացվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

Կարապետյանը հրում վարժությունում ցույց է տվել լավագույն արդյունքը՝ 161 կգ, սակայն երկամարտի ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է միայն 4-րդ տեղը՝ հավաքելով 286 կգ (125+161)։

79 կգ քաշային կարգի (պատանիներ) արդյունքները՝

Յուրի Կլիմովիչ (Ուկրաինա) — 297 կգ (139+158)
Սամուելե Դի Մարցիո (Իտալիա) — 297 կգ (136+160)
Մաքսիմս Վասիլոնոքս (Լատվիա) — 295 կգ (138+157)
Կարապետ Կարապետյան (Հայաստան) — 286 կգ (125+161)

Մադրիդում անցկացվող մրցաշարում Հայաստանի հավաքականն արդեն ունի 6 մեդալ։