Բունդեսթագի նախկին պատգամավորը դատապարտվել է 9 ամսվա պայմանական ազատազրկման Բաքվի օգտին կաշառքի գործով
31 Հուլիսի 2025, 14:25
Բունդեսթագի Քրիստոնեա-սոցիալական միության նախկին պատգամավոր Էդուարդ Լինթները Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանի կողմից դատապարտվել է 9 ամսվա պայմանական ազատազրկման՝ Ադրբեջանի օգտին կաշառքի գործով: Այս մասին հայտնում է AFP-ն։
Հետաքննության տվյալներով՝ Լինթները 2014 թվականին պատգամավոր Կարին Շտրենցի հետ պայմանավորվել է, որ նա ԵԽԽՎ-ում կքվեարկի Ադրբեջանի շահերից ելնելով՝ ամսական 7500 եվրո վարձատրության դիմաց:
Նրա ժառանգներից դատարանը վճռել է առգրավել մոտ 110.000 եվրո, որը, ինչպես պնդում են, ստացվել է Լինթներից։ Վերջինս պնդել է, որ զբաղվել է «նորմալ լոբբինգով», սակայն դատարանը մերժել է այդ տարբերակը։