Էդգար Մովսեսյանը կշարունակի կարիերան Կիպրոսում

01 Օգոստոսի 2025, 19:48

Սպորտ

Կիպրոսի «Օմոնիա մայիսի 29» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է հայ հարձակվող Էդգար Մովսեսյանի հետ համագործակցության մեկնարկի մասին։ 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս եզրային հարձակվողի դիրքում:

«Մենք ուրախ ենք ողջունել Էդգարին «Օմոնիա»-ի մեծ ընտանիքում և մաղթում ենք նրան բազմաթիվ հաջողություններ»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։

Լրագրող Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում Մովսեսյանը պատմել է, որ մի քանի առաջարկ է ստացել հայկական ակումբներից, սակայն ցանկացել է իր ուժերը փորձել նոր առաջնությունում: «Մակեդոնական «Ռաբոտնիչկի»-ն նույնպես ցանկանում էր ինձ հրավիրել։ Կիպրոսի բարձրագույն լիգա դուրս եկած «Ակրիտաս Խլորակա» ակումբը հետաքրքրված էր իմ ծառայություններով, բայց, ի վերջո, ես ընտրեցի «Օմոնիա Մ29»-ը. ակումբի առջև խնդիր է դրված վերադառնալ Բարձրագույն լիգա»,- ասել է նա:

Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «1+1» սխեմայով։ Եթե թիմը կատարի Կիպրոսի ուժեղագույն դիվիզիոն վերադառնալու խնդիրը, ապա պայմանագիրն ավտոմատ կերպով կերկարաձգվի ևս մեկ տարով՝ բարելավված պայմաններով։

Էդգարը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Ուրարտու»-ում, որտեղ դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչ այդ նա նաև հաջողությամբ հանդես է եկել «Նոա»-ում և «Վան»-ում։ Մովսեսյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 8 հանդիպում և ավելի քան 20 հանդիպում՝ մինչև 19 տարեկանների հավաքականում։

Հիմա եթերում