Հայ եկեղեցու և Կարապետյանի դեմ իշխանության քայլերը նախընտրական նպատակ ունեն. Սևակ Բելյան
01 Օգոստոսի 2025, 22:05
Աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին, երբ կա ուղիղ սպառնալիք ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության համար, իշխանության քայլերը նախընտրական նպատակ ունեն։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Կանադայի Հայ դատի Օտտավայի գրասենյակի տնօրեն Սևակ Բելյանը։
Նա նշել է, որ պետք է աչալուրջ լինել և չտրվել իշխանությունների «խաղերին»։
Բելյանի խոսքով՝ հեղինակություն վայելող բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ նման քայլերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ոչնչացնել ցանկացած անձի, ով կարող է խոչընդոտ հանդիսանալ իր վերարտադրման համար։
«Այս ամենը ցույց է տալիս, որ Փաշինյանը խուճապի մեջ է և իր վերարտադրման համար լուրջ վտանգ է տեսնում։ Նա ամեն կերպ փորձում է չեզոքացնել հեղինակություն ունեցող բոլոր ուժերին»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։