Ֆուտբոլիստ Հայկ Մուսախանյանը կարիերան կշարունակի «ԲԱՏԷ»-ում

04 Օգոստոսի 2025, 16:31

Սպորտ

Ֆուտբոլիստ Հայկ Մուսախանյանը պայմանագիր է ստորագրել բելառուսական «ԲԱՏԷ» ակումբի հետ: Նա կարող է խաղալ ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ կիսապաշտպանությունում։

27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտ»-ը, որի կազմում ընթացիկ տարում անցկացրել է 12 հանդիպում:

Մուսախանյանը ծնվել է Մինսկում, սակայն մեծացել է Ֆրանսիայում։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2017 թվականին «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ում, որի կազմում անցկացրել է 75 հանդիպում և 7 գոլ խփել Բելառուսի բարձրագույն խմբում: Այնուհետև հանդես է եկել Երևանի «Նոա»-ում և «Ալաշկերտ»-ում, ինչպես նաև ֆիննական «Հակա» ակումբում: