«Արարատ-Արմենիա»-ն բացել է հաշիվը «Սպարտա Պրահա»-ի դեմ խաղում

07 Օգոստոսի 2025, 22:29

Սպորտ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Պրահայի «Լետնա» մարզադաշտում հյուրընկալվել է «Սպարտա Պրահային»։

Խաղի 9-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Խուան Բալանտան բացել է հաշիվը իր շքեղ գոլով։