Դավիթ Մելքոնյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
08 Օգոստոսի 2025, 14:45
Օգոստոսի 5-7-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվել է «34th OPEN INTERNATIONAL CHESS TOURNAMENT of KAVALA ‘VASILIS THEODORIDIS’» մրցաշարը, որին Հայաստանից մասնակցել է 26 շախմատիստ:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Դավիթ Մելքոնյանը փայլել է մրցաշարի B խմբի մինչև 10 տարեկան տղաների ենթախմբում՝ զբաղեցնելով պատվավոր 1-ին հորիզոնականը:
Իսկ Արեն Մնացականյանը բարձրացրել է իր FIDE վարկանիշը միանգամից 98 միավորով՝ հաղթահարելով 2200-ի շեմը և արժանանալով վարպետության թեկնածուի (CM) պատվավոր կոչմանը։