Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալեքսանդր Ադաբաշյանին 80-ամյակի առթիվ
10 Օգոստոսի 2025, 14:50
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, կինոդրամատուրգ, կինոռեժիսոր և դերասան Ալեքսանդր Ադաբաշյանին։
Պուտինը նշել է, որ նրա ստեղծագործական նախագծերն առանձնանում են մտահղացման ինքնատիպությամբ և ճանաչելի ձեռագրով ։
«Հարգելի՛ Ալեքսանդր Արտեմի, ընդունե՛ք շնորհավորանքներս 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Դուք Ձեզ նվիրել եք կինոարվեստին, ճանաչում եք ձեռք բերել որպես դերասան և ռեժիսոր, և փայլուն կերպով դրսևորվել եք որպես ականավոր կինոդրամատուրգ և սցենարիստ։ Ձեր ստեղծագործական նախագծերը միշտ առանձնանում են իրենց մտահղացման ինքնատիպությամբ և իսկական վարպետին հատուկ ճանաչելի ձեռագրով։ Այս անվիճելի մասնագիտական հաջողության հիմքում ընկած են ստեղծագործական աշխատանքի տարիները, մեծ տաղանդը, հավատը սեփական անձի և առաքելության նկատմամբ։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք։ Վլադիմիր Պուտին»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Ադաբաշյանը պարգևատրվել է «Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» շքանշանով։