Անահիտ Գալստյանը առաջատարն է «Սլավյանսկի բազար» մանկական երաժշտական մրցույթում

16 Հուլիսի 2023, 00:11

Հայեր | Մշակույթ

Հուլիսի 12-ին Բելառուսում մեկնարկել է «Սլավյանսկի բազար Վիտեբսկում — 2023» արվեստի 32-րդ միջազգային փառատոնը, իսկ քաղաքի համանուն համերգասրահում անցկացված «Վիտեբսկ» մանկական երաժշտության (վոկալ) 22-րդ մրցույթը դարձել է փառատոնի կարեւոր իրադարձությունը։

Wellnews-ի փոխանցմամբ՝ «Սլավյանսկի բազար Վիտեբսկում — 2023» փառատոնի շրջանակներում անցկացվող «Վիտեբսկ» մանկական երաժշտական մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Գալստյանը հավաքել է առավելագույն 70 միավորը։ Երկրորդ հորիզոնականում Ղազախստանի ներկայացուցիչն է, 3-րդում՝ Ուզբեկստանի, 4-րդում՝ Ռուսաստանի։