Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

12 Օգոստոսի 2025, 22:17

Քաղաքականություն

Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Հակակոռուպցիոն դատարանը միջնորդությունը կքննի օգոստոսի 14-ին ժամը 17։00-ին։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:

Հիմա եթերում