Սամվել Կարապետյանի 60-ամյակի կապակցությամբ Alpha News-ը ներկայացնում է «Սամվել Կարապետյանի 10 լուսանկարները» ֆիլմը

18 Օգոստոսի 2025, 12:30

Քաղաքականություն

Այսօր՝ օգոստոսի 18-ին, հայ հայտնի գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է։ Այսօր նա դառնում է 60 տարեկան։

Հայ միլիարդատերը երկու ամիս առաջ ապօրինի կալանավորվել է ի աջակցության Հայ Առաքելական եկեղեցու հայտարարությունից հետո։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Alpha News-ը նկարահանել էր «Սամվել Կարապետյանի 10 լուսանկարները» վավերագրական ֆիլմը:

Կարապետյանի հոբելյանի կապակցությամբ առաջարկում ենք ևս մեկ անգամ դիտել այս ֆիլմը, որը պատմում է հայտնի բարերարի բացառիկ արդյունավետ ու հայրենասիրական գործունեության մասին։

Հիմա եթերում