Հաջորդ նիստում գրավոր ապացույցներն ենք հետազոտելու․ Երեմ Սարգսյան
18 Օգոստոսի 2025, 21:50
Միքայել Սրբազանի գործով հիմնական դատալսումները կանցկացվեն դռնբաց ռեժիմով։ Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Հաջորդ նիստում գրավոր ապացույցներն ենք հետազոտելու, դրա մի մասն է իրենց ներկայացրած ապացույցը, որտեղ ասում են, որ համակարգչի մեջ օրագիր են հայտնաբերել, դրա զննությունն է լինելու»,- ասել է նա։
Նա նշել է, որ այսօրվա նիստում դատավորը բավարարել է իրենց միջնորդություններից երկուսը, բայց իրենք դրանով չեն ոգևորվում։
Մանրամասները՝ տեսանյութում։