Հայկ Մարտիրոսյանն ընդգրկվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների 10-յակում
21 Նոյեմբերի 2026, 12:00
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարը, որին մասնակցել են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչները։
Հայ գրոսմայստերը մրցաշարի ընթացքում հաղթել է աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին, ինչպես նաև շախմատային համաշխարհային էլիտայի երկու ներկայացուցիչների՝ Ռիխարդ Ռապորտին (Հունգարիա) և Արջուն Էրիգաիսիին (Հնդկաստան):