Սպասվում են տեղումներ
21 Նոյեմբերի 2026, 10:30
Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ին և 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 21-22-ին, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի։
Երևանում նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։