Հայ շախմատիստները միջազգային փառատոնում փայլուն արդյունքներ են գրանցել

20 Օգոստոսի 2025, 10:00

Սպորտ

Վրաստանի Փոթի քաղաքում ավարտվել է «18th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2025» շախմատի միջազգային փառատոնը:

Շախմատի ֆեդերացիան ներկայացրել է բոլոր հայ մրցանակակիրներին.

Ա խմբում միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը: Մենուա Հակոբյանը նույնպես վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: Հակոբ Հակոբյանը 6 միավորով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում:

Բ խմբում Միքայել Հովհաննիսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Ալբերտ Աղազարյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 1900 վարկանիշ ունեցողների պայքարում, Մամիկոն Մարտիրոսյանը՝ 1-ին հորիզոնականը 60+ տարեկան վետերանների պայքարում:

Գ խմբում Արթուր Վարդևանյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Համլետ Հարությունյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում:

Ե խմբում Վահան Աբգարյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Աննա Գևորգյանը՝ 1-ին հորիզոնականը կանանց պայքարում: Իսկ ինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում հաղթող է ճանաչվել Հայկ Աղայանը:

Մրցաշարի շրջանակներում անցկացվել են նաև երկու կայծակնային շախմատի մրցաշարեր:

Առաջին մրցաշարում հաղթող է ճանաչվել միջազգային վարպետ Արսեն Դավթյանը:

Ռուբեն Իշխանյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում:

Երկրորդ մրցաշարում միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Հիմա եթերում