Իրակլի Եղոյանը տեղափոխվել է «Էքզելսիոր Ռոտերդամ»
21 Օգոստոսի 2025, 16:00
Վրաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իրակլի Եղոյանն իր կարիերան կշարունակի Նիդերլանդների բարձրագույն դիվիզիոնում։ 21-ամյա ֆուտբոլիսը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Էքսզելսիոր Ռոտերդամ» ակումբի հետ մինչև 2028 թվականը։
Անցած մրցաշրջանում, հանդես գալով «Վիտես»-ի կազմում՝ Նիդերլանդների երկրորդ դիվիզիոնում, Եղոյանը դրսևորել է իրեն որպես արդյունավետ հարձակվող՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: