ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

23 Օգոստոսի 2025, 22:55

Հայեր

Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը ՉԺՀ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների հետ այցելել է Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերաններ Աղվան Պողոսյանին և Մեխակ Ավետիսյանին: Այս մասին հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Աղվան Պողոսյանը մասնակցել է Մանջուրիայի սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին, իսկ Մեխակ Ավետիսյանը՝ ճապոնացի զինվորականներից Հյուսիսարևելյան Չինաստանի ազատագրմանը։ Ավելի վաղ չինական կողմը վետերաններին հրավիրել էր հանդիսավոր միջոցառումների, սակայն տարիքի և առողջական վիճակի պատճառով նրանք չեն կարողացել անձամբ ներկա գտնվել։

Հիմա եթերում