Ըմբիշ Ալեքս Մարգարյանը՝ Մ20 աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

24 Օգոստոսի 2025, 23:24

Սպորտ

Ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են՝ 63 կգ Ալեքս Մարգարյանը Մ20 աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր։ 

Նա վստահորեն հաղթել է բուլղարացի մրցակցին և եզրափակչում մրցել ուզբեկ ըմբիշ Խալմախանովի հետ։

Իսկ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։