Արևմուտքը ծրագրում է Զանգեզուրում «Թուրքական Հանրապետություն» ստեղծել և այնտեղ 5 հազար ահաբեկիչ տեղակայել. իրանցի փորձագետ
26 Օգոստոսի 2025, 13:00
Պրոֆեսոր, Կովկասի հարցերով մասնագետ, դոկտոր Հուսեյն Ահմադին մտահոգություն է հայտնել Զանգեզուրի տարածաշրջանում իրավիճակի զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ: Նրա խոսքով՝ վտանգ կա, որ տրանսպորտային և տարանցիկ նախագծերի անվան տակ Զանգեզուրում կարող է իրականացվել տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված աշխարհաքաղաքական ծրագիր:
«Իրանցի պաշտոնյաները սխալ են գործում՝ պարզեցնելով Զանգեզուրի խնդիրը և չտարբերելով այնպիսի կարևոր հասկացություններ, ինչպիսիք են միջանցքը, տրանսպորտային ուղին, տարանցիկ զարկերակը և աշխարհաքաղաքական անցումը», — նշել է Ահմադին:
Նա նաև նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի միջամտության հնարավոր սպառնալիքի մասին:
«Եթե մի օր դաշինքը, քողարկվելով Զանգեզուրի միջանցքի անվտանգությունն ապահովող ընկերության անարդյունավետության պատրվակի տակ, սկսի ուղղակիորեն վերահսկել հայկական սահմանը, ինչպիսի՞ն կլինի մեր արձագանքը»,- նշել է նա: