Գարիկ Մարտիրոսյանը դուրս է եկել Միխայիլ Գալուստյանի հետ համատեղ բիզնեսից

28 Օգոստոսի 2025, 22:40

Մշակույթ

Հայտնի շոումեն և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը լքել է ««Գալուստյան» պրոդյուսերական կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիրների կազմը։ Այս մասին հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ: Նրանց տվյալներով՝ նա հեռացել է Միխայիլ Գալուստյանի հետ համատեղ բիզնեսից մոտ երկու շաբաթ առաջ։

Ընկերությունը հիմնադրվել է Միխայիլ Գալուստյանի և Comedy Club-ի մասնակից Ալեքսեյ Նովացկու կողմից։ Մարտիրոսյանը նախագծին միացել է 2020 թվականի փետրվարի 26-ին։ Մեկ տարի անց հիմնադիրների կազմից դուրս է եկել Նովացկին։

Կենտրոնի մասնագիտացված է գեղարվեստական ստեղծագործության, կինոյի և հեռուստատեսության արտադրության, ձայնագրման և ռադիոհեռարձակման ոլորտում: 2022 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերությունն ակտիվորեն զարգացել է այդ ոլորտներում։

2025 թվականի ամռանը հայտնի է դարձել, որ Միխայիլ Գալուստյանը 2024 թվականին կինոընկերությունից վաստակել է ավելի քան 286 միլիոն ռուբլի։ Մեկ տարի առաջ ստուդիայի եկամուտը կազմել է 214 միլիոն ռուբլի, իսկ զուտ շահույթը՝ 12,9 միլիոն։