Հայաստանի ծանրամարտիկները մեդալներ են նվաճել Լեհաստանում կայացած մրցաշարում

31 Օգոստոսի 2025, 20:36

Սպորտ

2025 թվականի օգոստոսի 30-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացավ 30-րդ հոբելյանական միջազգային հուշամրցաշարը՝ նվիրված Բարսելոնայի 1992 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վալդեմար Մալակի հիշատակին։ Մրցումները անցկացվեցին MKS Atleta Arena մարզասրահում և համախմբեցին ուժեղ ծանրամարտիկների Հայաստանից, Չեխիայից, Սլովակիայից, Լիտվայից, Լատվիայից և Լեհաստանից։

Հայաստանցի մարզիկները ցուցադրեցին բարձր արդյունքներ։

  • Դավիթ Օհանեսյանը զբաղեցրեց առաջին տեղը՝ երկամարտում բարձրացնելով ընդհանուր 365 կգ։
  • Ռաֆիկ Հարությունյանը դարձավ երկրորդ մրցանակակիր՝ արդյունքով 352 կգ։
  • Երրորդ տեղը զբաղեցրեց լատվիացի Ռիտվարս Սուխարևսը՝ ցույց տալով 326 կգ։

Հայ մարզիկները գերազանցեցին մրցակիցներին ընդհանուր աղյուսակում, որտեղ հաղթողները որոշվում էին Սինքլերի գործակցով՝ բարձրացված քաշի հարաբերակցությունը մարզիկի քաշին։

Մրցաշարին մասնակցում էին տարբեր քաշային կարգերի 13 մարզիկներ։ Հաղթանակը Դավիթ Օհանեսյանին ապահովեց գլխավոր մրցանակ՝ 3000 եվրո, իսկ Ռաֆիկ Հարությունյանը ստացավ 2000 եվրո երկրորդ տեղի համար։

Մրցաշարը ոչ միայն ուժեղ մասնակիցներ էր համախմբել, այլև կարևոր հյուրերի․ հանդիսատեսների շարքում էին Եվրոպական ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Աստրիտ Հասսանին, առաջին փոխնախագահ Տինա Բեյտերը, գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչը և այլ պաշտոնյաներ։

Հիմա եթերում