Վերջին իրադարձությունները ցույց տվեցին՝ առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն․ Նարինե Աղաբալյան

02 Սեպտեմբերի 2025, 22:00

Կարծիք

Արցախի էջը փակելը որևէ մեկի իրավասությունը և լիազորությունը չէ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը:

«Անկախ ցանկություններից և նպատակներից որևէ մեկը չի կարող փակել Արցախի էջը։ Առնվազն տարակուսելի է խոսել հավերժական խաղաղության մասին մի տարածաշրջանում, որտեղ բախվում են աշխարհաքաղաքական շահերը։ Վերջին իրադարձությունները խառնեցին բոլորի խաղաքարտերը և ցույց տվեցին, որ առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլև տարածաշրջանում»,- նշել է Աղաբալյանը։