Ռոստովցի Սամվել Բաղմանյանը հրդեհվող տնից փրկել է մեկ մարդու կյանք

06 Սեպտեմբերի 2025, 12:46

Սպորտ

Ռոստովի շրջանից բազմազավակ հայր Սամվել Բաղմանյանը հրդեհի ժամանակ մարդ է փրկել։ Նա չի վախեցել մտնել այրվող տուն։ Հրդեհը տեղի է ունեցել Իշնյա գյուղում՝ Մեծ Ռոստովից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Սամվելը նախ լսել է պայթյունի ձայն, ապա տեսնելով կրակն, անմիջապես վազել է դեպի այրվող տունը, որտեղ մնացել էր այնտեղ ապրող բնակիչը։ Նրան չի հաջողվել տուն մտնել դռնով, փորձել է մուտք գործել պատուհանով։ Չնայած տունն ամբողջությամբ լցվել է ծխով՝ Սամվելին հաջողվել է գտնել մարդուն և օգնել նրան դուրս գալ այրվող տնից։