Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ «Մեր ձևով» շարժման անդամներն այցելել են Տավուշի մարզ

11 Սեպտեմբերի 2025, 10:52

Քաղաքականություն

Բարերար և գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամները սեպտեմբերի 10-ին շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ այցելել են Տավուշի մարզ: Նորաստեղծ շարժման անդամների առաջին կանգառը եղել է Աչաջուր գյուղը: Այստեղ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է գյուղի հանրային նշանակության օբյեկտների վերակառուցման և զարգացման պլանը, որը մշակվել է «Մեր ձևով» շարժման կողմից:

Գյուղացիները ողջունել են շարժման ստեղծումը, Նարեկ Կարապետյանին և շարժման մյուս անդամներին ներկայացրել գյուղում առկա խնդիրները։ Աչաջուրցիներին մտահոգող հիմնական խնդիրը խմելու ջուրն է, որն ըստ նրանց՝ սխալ է բաշխվում։ Նրանք մատնանշել են նաև միջգյուղական ճանապարհի խնդիրը, որը սողանքային գոտում է։

«Մեր ձևով» շարժման անդամներն այցելել են նաև Մակարավանք։ Հոգևոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը նրանց ծանոթացրել է վանական համալիրի ստեղծման պատմությանը:

Հիմա եթերում