Սիմոն Բաբայանը` Փաստաբանների պալատի նախագահ

14 Սեպտեմբերի 2025, 10:00

Քաղաքականություն

Երեկ՝ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Փաստաբանների պալատի Ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն

ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր ժողովին մասնակցել է 1411 փաստաբան:

Քվեարկության արդյունքում Սիմոն Բաբայանը վերընտրվել է փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում: Միաժամանակ Փաստաբանների պալատի կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ: 

Սիմոն Բաբայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1383 փաստաբան՝ քվեարկությանը մասնակցած փաստաբանների 98%-ը:

Փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին կողմ է քվեարկել 1354 փաստաբան: