ԵԱՏՄ մակարդակով մրցակցության կարգավորումը տարբերվում է մեկ երկրի շրջանակներում կարգավորումից. Արմինե Հակոբյան

15 Սեպտեմբերի 2025, 20:14

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական տնտեսական միության մակարդակով մրցակցության կարգավորումը տարբերվում է մեկ երկրի շրջանակներում կարգավորումից։ Այս մասին հայտարարել է Հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների բաժնի տնօրենի տեղակալ Արմինե Հակոբյանը։

«Դրա առանձնահատկությունն ավելի լավ հասկանալու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախաձեռնել է տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների երկխոսություն՝ մրցակցության հարցերի շուրջ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել նմանատիպ կազմակերպությունների փորձը և կատարելագործել ԵՏՀ-ի աշխատանքը տվյալ ոլորտում»,- ասել է նա։

Հիմա եթերում