«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամներն այցելել են Օձուն

17 Սեպտեմբերի 2025, 18:14

Քաղաքականություն

Լոռվա մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամների առաջին կանգառը Օձուն գյուղում էր:

Շարժման մասնակիցներն այցելել են Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնուհետև շրջայց կատարել գյուղում, հանդիպում ունեցել գյուղի բնակիչների հետ, ներկայացրել շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը և պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին: