Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին, ՄԱԿ-ը չպահանջեց ընդունված բանաձևերի կատարումը. Ալիև
15 Հոկտեմբերի 2026, 13:14
1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը «կրել է ձևական բնույթ»։ Այս մասին Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հայաստանի ներկայիս վարչապետն այն ժամանակ «օկուպացված» Ղարաբաղում հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Այս բոլոր անօրինությունների վրա այսպես կոչված միջազգային հանրությունը աչք էր փակում։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր պնդում իր ընդունած բանաձևերի կատարման անհրաժեշտությունը։ Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մշտապես թիրախավորում էին շարունակվող ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին»,- հավելել է նա։