Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Կասիս
15 Հոկտեմբերի 2026, 13:38
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը Երևանում հայտարարել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։
«Ես խրախուսում եմ երկու երկրներին շարունակել ջանքերը՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հարաբերությունների կարգավորմանն ու, հատկապես, դրա իրականացմանը հասնելու համար։ Հաշվի առնելով երկխոսության և խաղաղության հաստատման մեր փորձը՝ Շվեյցարիան ցանկանում է աջակցել այս գործընթացին, եթե երկու կողմերն էլ դա ցանկանան»,- ասել է Կասիսը Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում։
Նրա խոսքով՝ Շվեյցարիան ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ պայմանավորված դրական զարգացումները և փաստացի խաղաղության հաստատումը։
«Արձանագրված հաջողությունները հնարավորություն են տալիս հասնելու կայուն խաղաղության»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահը։
Միաժամանակ Կասիսը շեշտել է, որ դեռևս պահպանվում են մի շարք մարտահրավերներ, մասնավորապես՝ մարդասիրական հարցերում։
Նշենք, որ ադրբեջանական բանտերում այս պահին պահվում է 19 հայ գերի, որոնք դատապարտվել են 15 տարվա ազատազրկման մինչև ցմահ բանտարկության։