«Մոնթե» թիմը կմասնակցի լողափնյա ֆուտբոլի Ռուսաստանի գավաթին
17 Սեպտեմբերի 2025, 20:48
Անապայի հայկական «Մոնթե» թիմն առաջին անգամ կմասնակցի OLIMPBET լողափնյա ֆուտբոլի Ռուսաստանի 2025 թվականի գավաթին։ Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 18-28-ը։
«Մոնթե»-ի կազմում են փորձառու և հեռանկարային խաղացողներ՝ դարպասապահ Վլադիմիր Զոզուլյան, պաշտպաններ Աշոտ Ալահվերդյանն, Վլադիսլավ Կորոտինը և Դմիտրի Խորկովը, ունիվերսալ խաղացողներ Դավիթ Ամիրյանն ու Դմիտրի Եսին, ինչպես նաև հարձակվողներ Կիրիլ Անիկեևը և Կարեն Խաչատրյանը։ Թիմը պատրաստ է արժանապատվորեն ներկայացնել հայկական ֆուտբոլային դպրոցը համառուսաստանյան ասպարեզում։
