Աբխազիայի հայերը ներառվել են ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների նախագահական խորհրդի կազմում
17 Սեպտեմբերի 2025, 21:50
Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան Ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել։ Աբխազիայի Հանրապետության Նախագահին կից խորհուրդը ստեղծվում է «ազգամիջյան և միջդավանական հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականությունը կատարելագործելու» նպատակով։
Խորհրդի կազմում, որը գլխավորում է Բադրա Գունբան, ընդգրկվել են Աբխազիայի պետական, հասարակական և կրոնական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝մեր հայրենակիցները՝ Աբխազիայի Հանրապետության փոխվարչապետ Վարազդատ Մինոսյանը և «Աբխազիայի Հանրապետության հայկական համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Ալիկ Մինոսյանը։