Հենց այսօր պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ. Ռուբինյան

22 Սեպտեմբերի 2025, 13:00

Քաղաքականություն

Այսօր մենք ունենք պատմական հնարավորություն՝ հաղթահարելու անցյալի հակամարտություները և կառուցելու խաղաղ և բարիդրացիական ապագա, մեր պարտքն է չկորցնել այս հնարավորությունը և այն վերածել կայունության և զարգացման պատմական իրականության։ Այս մասին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի բացման արարողությանն ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

«Վաշինգտոնի հռչակագիրը կարևորում է հաղորդակցությունների բացման անհրաժեշտությունը՝ հանուն խաղաղության կայունության և բարօրության։ Այս գործընթացում առանձնահատուկ տեղ ունի միջազգային խաղաղության և բարեկեցության «Թրամփի ուղի» հայ-ամերիկյան նախագիծը, որը կիրականացվի ՀՀ տարածքում։ Սույն նախաձեռնությունը ենթակառուցվածքային ծրագրից շատ ավելին է՝ այն վստահության և համագործակցության կամուրջ է, որի իրագործումը շոշափելի արդյունքներ կտա ողջ տարածաշրջանում»,- հայտարարել է Ռուբինյանը։  

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նա նշել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ «Մեր երկխոսությունը Թուրքիայի հետ շարունակվում է, ու մենք համոզված ենք որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի»,- ասել է նա: