Փաշինյանը քանդեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը. Վրույր Սարգսյան
22 Սեպտեմբերի 2025, 21:40
ՀՀ վարչապետը հռչակում է «4-րդ Հանրապետության» օրակարգը, մասնավորապես, ընդգծելով, որ Սահմանադրությունը պետք է հաջորդ տարի փոխվի։ Թեմայի շուրջ Alpha News-ը զրուցել է մշակութային գործիչ Վրույր Սարգսյանի հետ։
«Այդ օրակարգով Փաշինյանը քանդեց 3-րդ Հանրապետությունը։ Դրա դեմ ոչինչ չարեցինք, և, կարծում եմ, չենք էլ անելու»,- ասել է Վրույր Սարգսյանը։
Սարգսյանը նշում է՝ այդ առումով որևէ լավատեսություն չկա։
Ըստ նրա՝ 4-րդ Հանրապետությունը թրքացում է ենթադրում։
«Որքան էլ ծանր վիճակում լինի հայը, միշտ հնարամտություն է ցուցաբերում։ Բայց այսօր, կարծես, հանրությունը «բթացել է»։ Մարդիկ արդարացնում են Փաշինյանի հայտարարությունները»,- հավելել է Վրույր Սարգսյանը։
Մանրամասները տեսանյութում։