Չեմ կարող մանրամասներ հայտնել՝ գործի բացահայտման աշխատանքներին չխոչընդոտելու համար․ ՆԳՆ խոսնակը՝ Փարաքարի սպանության մասին

25 Սեպտեմբերի 2025, 12:10

Քաղաքականություն

ՆԳՆ խոսնակ նարեկ Սարգսյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Փարաքարի սպասնության դեպքի նախաքննական աշխատանքների մասին։

«Այս պահին նախաքննություն է ընթանում, կխնդրեի դիմեք Քննչական կոմիտե։ Ոստիկանությունը շարունակում է օպերատիվ հետախուզական և այլ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս պահին այսքանը կարող եմ ասել»,- նշել է նա։

Alpha News-ի հարցին՝ կան արդյոք այլ կասկածյալներ, խոսնակը նշել է․

«Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել՝ բացահայտման աշխատանքներին չխոչընդոտելու համար»։

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Նախնական տվյալով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ ՆԳ նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մյուս սպանվածը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է, նա ծառայության մեջ չի եղել, Վալոդյա Գրիգորյանի ընկերն էր, իսկ վիրավորը Արծրուն Գալստյանն է, որը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: