Արևմտամետ վեկտորը որոշիչ է Փաշինյանի համար. Մովսես Ղազարյան

27 Սեպտեմբերի 2025, 11:23

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Մովսես Ղազարյանն Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան։

«Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը տեղի է ունենում բավականին ճակատագրական պահի թե՛ Հայաստանի, թե՛ հայկական իշխող խմբի համար։ Իրականում այն իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանը և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայկական իշխող խումբը, բավականին բարդ է։ Փաշինյանի սկսած ու հռչակած «Չորրորդ հանրապետության» դարաշրջանը պահանջում է, մի կողմից, Երևանին աջակցություն իր մոտիկ գործընկերների կողմից կամ, առնվազն, հավասարակշռություն նրանց հետ հարաբերություններում, ինչպես նաև իշխանության առավելագույն կայունություն։ Եվ այս դեպքում, իրականում, Փաշինյանի համար վտանգավոր է բացառապես նյարդային պահեր ստեղծել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում։ Իսկ թե որքանով են լուծվել այս կամ այն խնդիրները, մենք, ամենայն հավանականությամբ, կհասկանանք արդեն մոտ ժամանակներս կամ միջնաժամկետ հեռանկարում։ Մոսկվան իր կողքին չի պահում այն երկրներին, որոնք չեն ցանկանում լինել Ռուսաստանի հետ։ Սակայն մինչև վերջ կարող է հնարավորություն տալ հայկական ղեկավարությանը՝ ճիշտ հետևություններ անելու և, միգուցե, երկկողմ փոխհարաբերություններն արդեն փոքր-ինչ այլ ձևաչափով սկսելու համար»,- ասել է Ղազարյանը։

Alpha News-ի զրուցակիցը ոչ մի պատրանք չունի Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ, իսկ Մոսկվայի հետ իրավիճակային մերձեցումը բացատրում է Հայաստանում ներքաղաքական անհրաժեշտությամբ։

Հիմա եթերում