Ռազմավարական տեսանկյունից Հայաստանը լուրջ վնասներ է կրում. Գյումրիի բնակիչ
29 Սեպտեմբերի 2025, 18:20
Marz.news-ը հարցում է անցկացրել Գյումրիում՝ կապված Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի հետ: Պատասխանելով հարցին, թե Հայաստանն ի՞նչ օգուտ կստանա այդ համաձայնագրից, հարցման մասնակիցներից մեկն ասել է. «Անունը կդնենք «Թրամփի ուղի», թե «Թրամփի ճեմափողոց», դրանով ոչինչ չի փոխվի: Սա «Զանգեզուրի միջանցքն է»»:
Հարցման մեկ այլ մասնակից էլ նշել է, որ այդ համաձայնագիրը կարող է տնտեսական օգուտ տալ, բայց ռազմավարական տեսանկյունից Հայաստանը լուրջ վնասներ է կրում:
«Եթե այսօրվա իշխանությունները մնան, կործանարար հետևանքներ կլինեն Հայաստանի համար»,- ասել է Գյումրիի բնակիչներից մեկը:
Հարցվածներն ընդգծում են, որ պետք է պայքարել և թույլ չտալ որևէ ճանապարհի կամ միջանցքի բացում:
Մանրամասները տեսանյութում: