Գյումրին կնշի քաղաքի օրը «Մեր ձևով»
01 Հոկտեմբերի 2025, 10:36
«Մեր ձևով» շարժումը ներկայացրել է Գյումրի քաղաքի օրվա տոնակատարության ծրագիրը, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին։
Տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 18:00-ին Վարդանանց հրապարակում։ Բեմ կբարձրանան հայտնի կատարողներ՝ Gata Band-ը, Սոֆի Մխեյանը, Սևակ Ամրոյանը, Էռնեստ Հովհաննիսյանը, D’Litte-ը և Աբրահամ Ռուսոն։
Կազմակերպիչները խոստանում են տոնը նշել «Մեր ձևով»՝ հարազատ քաղաքի հանդեպ ունեցած սիրով և ջերմությամբ։ Երեկոն կավարտվի գունեղ հրավառությամբ։