Ռոբերտ Սիմոնյանը՝ սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն
03 Հոկտեմբերի 2025, 15:08
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են՝ Ինդոնեզիայում անցկացվող սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության 58 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռոբերտ Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազառդոզային և հռչակվել սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն: