Արտահանման անկումը ենթադրում է նաև արտադրության նվազում
06 Հոկտեմբերի 2025, 18:00
Հայաստանի արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել։
Հունվար-օգօոստոսին անկումը 41,1 տոկոս է կազմել։ Պատահական չէ, որ անկմանը մեծապես նպաստել է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր» ապրանքախմբի շուրջ 70 տոկոսանոց նվազումը, որ բոլորին հայտնի որսկու վերաարտահանման գործոնի չեղարկման ազդեցությունն է վիճակագրության վրա։ Մինչդեռ արդյո՞ք դրանից հետևում է, որ անհանգստանալու կարիք չկա։
Ուշադրության է արժանի հանգամանքը, որ թեև հունվար-օգոստոսը հունվար-հուլիս կուտակային ցուցանիշի համեմատ մի փոքր բարելավվել է (անկման տեմպը գրեթե մեկ տոկոսով նվազել է), սակայն օգոստոսին նախորդ ամսվա համեմատ կտրուկ արագացել է։ Ամսեկան դինամիկան՝ ստորև․
Օգոտսոսին արտահանման անկումը նախորդ տարվա օգոստոսի համեմատ կտրուկ արագացել է ՝ կազմելով — 40,8 տոկոս։
Առհասարակ, արտաքին առևտրի համատեքստում շատ կարևորվում է արտահանումը Հայաստանի համար։
Իսկ ինչո՞վ է պայմանավորված հենց արտահանման դերակատարությունը մեզ համար։ Պատճառների թվում է հանգամանքը, որ արտահանումը փաստացի տեղական արտադրանքի համար սպառման շուկայի ընդլայնում է ենթադրում։ Մենք փոքր տնտեսություն ենք և տնտեսապես շահավետության, մասշտաբի էֆեկտի ապահովման համար խիստ կարևոր են այլ շուկաները։ Արտահաման կրճատումը կամ վկայում է դեպի այլ շուկաներ ելքի խնդիրների, կամ տեղում արտադրության հետ կապված խնդիրների մասին։ Որի՞ հետ մենք գործ ունենք։ Հարցի պատասխանն արդյունաբերության անկումներն են, թեև՝առանձին ապրանքների արտահանման հետ կապված պարբերաբար ևս ունենում ենք խնդիրներ։ Օրինակ՝ կոնյակի արտահանման խնդիրները, որոնց ականատես եղանք այս տարվա ընթացքում։ Զուգահեռաբար կոնյակի արտադրությունը հունվար-հուլիսին շուրջ 30 տոկոսով անկում է ապրել։ Ակնհայտ է կապը արտադրության և արտահանման միջև։ Ցանկացած պարագայում, անկախ կրճատման պատճառներից, արտահանման անկումը ենթադրում է նաև արտարժույթի հոսքերի կրճատում։
Իսկ հասկանալու համար, թե որքանով է արտահանման այսօրվա պատկերը մտահոգիչ, բավական է միայն գնահատելը ՀՀ արտահանման վիճակագրությունը՝ դուրս բերելով արտաքին գործոնի ազդեցությունը։ Իսկ այդ դեպքում մենք ունենք իրականում չնչին աճ, ինչը խոսում է արտահանման պոտենցիալի նվազման մասին։