Այսօր Լևոն Արոնյանի ծննդյան օրն է
06 Հոկտեմբերի 2025, 11:40
Այսօր շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում շախմատի օլիմպիադաների եռակի հաղթող, արագ և կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, պատմության մեջ չորրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող խաղացող և բազմաթիվ այլ խոշոր մրցաշարերի հաղթող Լևոն Արոնյանի ծննդյան օրն է:
«Հայաստանի շախմատի ֆեդեդացիայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Լևոնին և մաղթում նոր ձեռքբերումներ»,- նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։