«Ամենահետաքրքիր նախագծերը նրանք են, որոնցից շահում են բոլոր հարևանները։ Հիմա ի՞նչ է շահում Իրանը». Ռոբերտ Քոչարյան

07 Հոկտեմբերի 2025, 12:10

Քաղաքականություն

«Մենք հիմա աղետի մեջ չենք։ Բայց աղետ կարող է լինել՝ կախված այն հանգամանքից, թե ինչ արձագանք կունենանք Իրանից։ Ինչ քաղաքականություն կվերցնի Իրանը՝ տեսնելով Միացյալ Նահանգների ընկերության ներկայությունը մեր սահմանին», — ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր աղետալի հետևանքների մասին։

«Սա հասկանալի չէ։ Սա, իրոք, ռիսկային է և վտանգում է այդ սահմանի գոյությունը։ Իրանի համար սահման, որը վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, ավելի նախընտրելի՞ է, քան Ադրբեջանի կողմից, թե՞ ոչ։ Փորձեք դիտարկել հարցը այդ տեսանկյունից՝ ինչպիսի ռիսկի տակ է հայտնվում Հայաստանի Հանրապետությունը։ Հատկապես, երբ Իրանը սրանից ոչինչ չի շահում։ Ասեք ինձ՝ Իրանը այս ամենից ինչ-որ բան շահու՞մ է, թե՞ ոչ։ Ամենահետաքրքիր նախագծերը հենց նրանք են, որոնցից շահում են բոլոր հարևանները։ Հիմա ցույց տվեք՝ այս նախագծից ի՞նչ է շահում Իրանի Իսլամական Հանրապետությունը, բացի այն հանգամանքից, որ ամերիկյան ընկերություն հայտնվում է անմիջապես ամբողջ սահմանին», — ընդգծել է Քոչարյանը։

Հիմա եթերում