«Փաշինյանի կարգախոսները, որով նա եկել է իշխանության, այսօր սնանկ են». Քոչարյան

07 Հոկտեմբերի 2025, 13:35

Քաղաքականություն

«Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ղարաբաղի պատերազմի պարտությունը բարդել բոլորի վրա», — հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Factor TV-ի լրագրողի հարցին, թե ինչ է արել երկրորդ նախագահը, որ ժողովուրդը չի կարողանում նրան ներել։

«2021 թվականին ՔՊ-ն ընտրվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանը բարձր վարկանիշ ուներ։ Նրան հաջողվեց պատերազմի պարտությունը ներկայացնել որպես ընդհանուր պատասխանատվություն։ Բայց հիմա իրավիճակը փոխվել է, և նրա բոլոր այն կարգախոսները, որոնցով նա եկել է իշխանության և պահել է այն, այսօր սնանկ են։ Վերջերս նա հայտարարել էր. «Ամենակարևոր հարցը ես լուծել եմ, ես խաղաղություն եմ բերել»։ Իրականում նա բերել է պատերազմ, որի արդյունքում ունեցել ենք պարտություն։ Իսկ այդ պարտությունը նա փորձել է ներկայացնել որպես խաղաղություն։ Հնարավոր է, որ բնակչության մի մասը դա նորմալ է համարում, բայց ես համոզված եմ, որ մեծամասնությունը համաձայն չէ՝ պարտությունը հոմանիշ դարձնել խաղաղությանը», — ընդգծել է Քոչարյանը։

Հիմա եթերում