Լևոն Արոնյանը Grand Chess Tour Finals-ում զբաղեցրել է երրորդ տեղը
07 Հոկտեմբերի 2025, 15:45
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով նախկինում գլխավորել է ազգային հավաքականը, Grand Chess տուր հեղինակավոր շախմատային մրցաշարի եզրափակիչ փուլում գրավել է երրորդ տեղը:
Կիսաեզրափակիչում Արոնյանը նվազագույն հաշվով՝ 13:15, պարտվել է ամերիկացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանային: Սակայն բրոնզե մեդալի համար խաղում 20:8 հաշվով վստահ հաղթել է Հնդկաստանի ներկայացուցիչ Ռամեշբաբա Պրագնանանդային: Այսպիսով, Արոնյանը երաշխավորել է իր մասնակցությունը Grand Chess Tour-ի հաջորդ մրցաշրջանին:
Հոբելյանական՝ 10-րդ մրցաշարի հաղթող դարձել է Ֆաբիանո Կարուանան: Ամերիկացու համար սա արդեն երկրորդ տիտղոսն է տուրի շրջանակներում. ավելի վաղ նա չեմպիոն էր դարձել 2023 թվականին: