Արման Ծառուկյանը 101-ամյա նախապապի հետ լուսանկար է հրապարակել
08 Հոկտեմբերի 2025, 00:10
MMA-ի հայտնի մարտիկ Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել իր մեծ պապի հետ, ով դարձել է 101 տարեկան:
«Իմ նախապապը 101 տարեկան է», — մակագրել է լուսանկարը մարզիկը։
28-ամյա ռուսաստանցին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է խառը մենամարտերում 2015 թվականին, իսկ 2019-ից ներկայանում է UFC-ում։ Նա ինը հաղթանակ և երկու պարտություն է գրանցել աշխարհի ամենամեծ մարտական կազմակերպությունում: Ծառուկյանի հաջորդ մենամարտը կկայանա նոյեմբերի 22-ին Դոհայում կայանալիք UFC Fight Night մրցաշարում, որտեղ կմրցի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող ավստրալացի Դեն Hուկերի հետ: