Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025-ին կարող է հասնել 5.2%-ի․ Համաշխարհային բանկ

08 Հոկտեմբերի 2025, 23:10

Տնտեսություն և Բիզնես

Համաշխարհային բանկի նոր կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 5.2%-ով, իսկ 2026-ին՝ 4.9%-ով։ Այս գնահատականը ներկայացված է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Տնտեսական վերջին թարմացումներ» (Europe and Central Asia Economic Update, Fall 2025) զեկույցում։

Գարնանը հրապարակված զեկույցում Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճը գնահատել էր համապատասխանաբար 4% և 4.2%՝ 2025 և 2026 թվականների համար։ Նոր տվյալներով՝ կանխատեսումը բարելավվել է 1.2 տոկոսային կետով ընթացիկ տարվա համար և 0.7 տոկոսային կետով հաջորդ տարվա համար։
2027 թվականի կանխատեսումը նույնպես վերանայվել է՝ բարձրանալով 0.2 տոկոսային կետով և հասնելով 4.7% մակարդակի։

Հիմա եթերում