Գարիկ Կարապետյանը՝ աշխարհի առաջնության պոկում վարժության բրոնզե մեդալակիր

10 Հոկտեմբերի 2025, 23:34

Սպորտ

Նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 187 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով նա աշխարհի առաջնությունում 4-րդն է:

Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց: Նա չբարձրացրեց 185 կգ ու 187 կգ: Մարտիրոսյանը չմասնակցեց հրում վարժությանը:

Հիմա եթերում