Մեր շարժումն ազգապահպան նախաձեռնություն է․ Ալեքսան Ալեքսանյան
11 Հոկտեմբերի 2025, 12:42
«Մեր շարժումն ուղղակի շարժում չէ, այն ազգապահպան նախաձեռնություն է», — հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ շարժման առաջին հաշվետու ժողովի ընթացքում։
«Ապրում ենք այնպիսի օրերում, երբ գործող իշխանությունները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը։ Սամվել Կարապետյանն արդեն 114 օր է գտնվում է անազատության մեջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցելու համար», — նշել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ ժողովրդի համար անելիքները շատ են․ «Մենք մշակել ենք հայեցակարգ՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավաքաղաքական հիմքերի բարելավմանը։ Շարժման մեկամսյա գործունեությունը ցույց տվեց, որ ունենք կարևոր անելիքներ»։