Աճեմօղլուն իր մասնակցությունը կունենա Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին․ «Մեր ձևով»

11 Հոկտեմբերի 2025, 17:42

Տնտեսություն և Բիզնես

Այսօր «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովին որպես փորձագետ և հատուկ բանախոս տեսաուղերձով հանդես է եկել հայազգի տնտեսագետ, 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, պարոն Դարոն Աճեմօղլուն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհուրդը։

«Պարոն Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ իր մասնակցությունն է ունենալու շարժման կողմից կազմվող՝ Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։